Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Քրիստոսի արձանի կառուցման գաղափարից հրաժարվելու թեմա ընդհանրապես չկա

Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը:

Արդյոք այս հուշագրի ստորագրումից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվե՞լ է Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումից։ ԿԳՄՍ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ հուշագիրը  վերաբերում է բացառապես Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի ամրակայման և վերականգնման աշխատանքներին։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք արձանի հարցը փակվա՞ծ է, թե դեռ շարունակում է մնալ օրակարգում։ Տոնոյանը նշեց, որ նախօրեին հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: Տոնոյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյան հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրել այս հետազոտությունները և ուսումնասիրություններն իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման գործընթացներին, ապա, Տոնոյանի խոսքով, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից, ամենն ինչ կատարվել և կատարվելու է բացառապես օրենսդրության շրջանակներում, և այլ տարբերակ պարզապես չկա.

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման գաղափարից հրաժարվելու թեմա ընդհանրապես չկա, ինչպես ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվում է  այս թեզը։ Պետք է նշեմ, որ բարեգործական հիմնադրամը երբեք և ոչ մի պայմաններում լավ գաղափարներից և լավ ծրագրերից չի հրաժարվել և որևէ դժվարություն կամ խոչընդոտ երբևէ չի ստիպել մեզ հետ կանգնել մեր երկրի և ժողովրդի համար լավ բան անելու ցանկությունից։ Այնպես որ մենք այժմ առաջնորդվում ենք այս գործընթացով, և եթե առաջիկայում նոր գործընթաց լինի, այդ մասին մենք կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում