Saturday, 01 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Վնասի նվազեցման գաղափարը միջազգային ատյաններում․ THR գագաթնաժողովն Իսպանիայում

2023թ․ փետրվարի 2-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ ծխելու վնասի նվազեցման վերաբերյալ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին միացել էին շուրջ 700 մասնակիցներ աշխարհի 15 երկրներից: Ընթացքում ելույթ ունեցան 9 խոսնակներ՝ խոսելով վնասի նվազեցման գաղափարը հիմնավորող գիտության մասին։

«Իսպանիայի կառավարությունը պետք է լսի ամբողջ գիտական հասարակության կարծիքն ու համապատասխան կարգավորումներ ստեղծի՝ ուսումնասիրելով բոլոր արտադրատեսակները, որոնք վնասի նվազեցման պոտենցիալ ունեն»,- նշում է Մադրիդի կլինիկաներում ծխելը թողնելու համար օգտագործվող «Ֆագերստրոմ թեստ»-ի հիմնադիր և ստեղծող դոկտոր Ֆագերստրոմը։ Առցանց հանդիպումը միավորեց տեղական ու միջազգային փորձագետներին՝ քննարկելու, թե ինչ է ծխելու վնասի նվազեցումն ու ինչքանով է այն արդյունավետ ծխելու դեմ պայքարում։ Հանդիպմանը միացել էին շուրջ 700 մասնակիցներ աշխարհի 15 երկրներից։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին ու վերլուծվեցին վնասի նվազեցման ոլորտում նորագույն գիտական զարգացումներն ու միջազգային փորձը, ինչպես նաև նոր հետազոտությունները, որոնք ապացուցում են այս գաղափարի արդյունավետությունը՝ որպես ծխելու դեմ պայքարի ու ծխելը դադարեցնելու գործիք։

Գագաթնաժողովը բաղկացած էր երկու միջազգային ու մեկ տեղական պանելներից։ Առաջինը, որը կոչվում էր «Ծխախոտի վնասի նվազեցման գիտական վկայություններ․ ի՞նչ է մեզ հայտնի», նվիրված էր վնասի նվազեցման արտադրատեսակների վերաբերյալ գիտական հիմնավորումներին՝ ապացուցելով, որ այլընտրանքները շատ ավելի քիչ վնասակար են, քան սիգարետ ծխելը, և օգնում են ծխելը թողնելու գործընթացում։ Իրենց ելույթների ընթացքում խոսնակներն ընդգծեցին սիգարետի ու էլ․ սիգարետի և ծխախոտի տաքացման համակարգերի ճիշտ տարբերակման և դրա համար համապատասխան կարգավորումներ առաջ քաշելու կարևորությունը։ Քննարկվեց նաև նիկոտին պարունակով անծուխ արտադրատեսակները որպես ծխելու դեմ պայքարելու միջոց օգտագործելն ու երիտասարդների շրջանում դրանց շնորհիվ սիգարետի օգտագործումը վերացնելու հավանակնությունը։

Պանելի խոսնակ Կոնստանտինոս Ֆարսալինոսի խոսքով՝  պետք չէ գիտնական լինել՝ հասկանալու համար սիգարետ ծխելու և այլընտրանք օգտագործելու ռիսկի հսկայական տարբերությունը: «Այժմ մենք տեսնում ենք, որ գիտական ընկերությունների ներկայացրած տեղեկությունները վկայում են այլընտրանքների աէրոզոլում թունավոր նյութերի էական ցածր մակարդակի մասին՝ ի տարբերություն սիգարետի ծխի: Սա հանրային առողջապահության բարելավման ևս մեկ քայլ է, ինչպես սաղավարտների կամ ամրագոտիների օգտագործումը»: Մեկ այլ խոսնակ Կարլ Ֆագերստորմն էլ բերեց Ճապոնիայի օրինակը, որտեղ մոտ 6-7 տարի առաջ ներկայացվեցին ծխախոտի տաքացման համակարգերը։ «Մենք տեսել ենք, որ սիգարետի վաճառքն անկում է ապրել ավելի քան 30%-ով։ Այսպիսով՝ այստեղ ակնհայտորեն կա մեկ այլ ապրանք, որն օգնում է զսպելու և նվազեցնելու ծխելն ու դրա հասցրած վնասը», նշեց Ֆրագերստրոմը:

Քննարկվեց նաև երիտասարդների շրջանում ծխելու վերացման անհրաժշտությունը։ Բրեդ Ռոդուի  կարծիքով՝ այս հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։ Նա նշեց․ «2022 թվականի տվյալները ցույց են տալիս ավագ դպրոցականների շրջանում ծխելու ամենաարագ անկումը վերջին 25 կամ 30 տարիների ընթացքում: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աճել է վեյփերի օգտագործման ծավալը: Չեմ կարծում, որ սա պատահականություն է»։

Երկրորդ պանելը՝ «Նիկոտինի պատերազմը․ կարգավորումներ, միջազգային փորձ ու հետևանքներ հանրային առողջապահության համար» նվիրված էր վնասի նվազեցման տեսանկյունից թմրանյութերի ու ծխելու դեմ պայքարի զուգահեռների քննարկմանը։ Խոսնակներն իրենց ուշադրությունը սևեռեցին այն փաստի վրա, որ մարդկանց սպանողը նիկոտինը չէ, այլ ծուխը, և հնարավորություն կա այնպես անել, որ մարդիկ նիկոտին ստանան առանց ներշնչելու թունավոր նյութեր։ Կոնստանտինոս Ֆարսալինոսը նշեց, որ նույնիսկ ԱՀԿ-ն անցել է նիկոտինի դեմ պատերազմի։ Քլայվ Բեյթսի կողմից ներկայացվեց Շվեդիայի օրինակը, որտեղ գրանցվել է ծխելու անհավանական ցածր մակարդակ և մարդիկ ծխելու փոխարեն օգտագործում են սնուս՝ անծուխ ծխախոտային արտադրատեսակ և նրանց առողջական վիճակը բարելավվել է։

Խոսնակները շեշտեցին, որ բոլոր առողջապահական հաստատությունների, այդ թվում՝ նախարարությունների հիմնական նպատակը պետք է լինի լուրջ հիվանդությունների նվազեցումը, ավելի լավ ու որակյլալ ապրելը, վաղաժամ մահից խուսափելը: Նրանք կոչ արեցին ընտրել ճիշտ ռազմավարություն՝ նիկոտինը հասանելի դարձնելով նրանց, ովքեր ցանկանում են նվազեցնել իրենց առողջությանը հասցվող վնասը։ Խոսնակ Քլայվ Բեյթսը ներկայացրեց ծխախոտի տաքացման արտադրատեսակների ներկայացման տարբերությունները Ճապոնիայում և Իտալիայում, և Եվրամիության շատ ավելի սահմանափակող ու անհեռանկար գործողությունները, ինչի արդյունքում ծխելու մակարդակի նույնատիպ նվազում չի հաջողվել գրանցել Եվրոպայում։

Վերջում ազգային պանելը ՝ «Հրատապ ռազմավարություն ծխից զերծ սերնդի համար. իսպանական իշխանությունների կողմից գիտության ֆեոդալիզմի հետևանքները», իսպանացի փարձագետները վերլուծեցին ծխելու վերաբերյալ նորագույն տեղեկատվությունը, որը ցույց է տալիս, որ ծխելու մակարդակը շարունակում է աճել չնայած երկու հակածխախոտային օրենքների, և կարիք է ստեղծվել նոր մոտեցումների և՛ առողջապահության, և՛ քաղաքական մակարդակում, որը նոր գործիքներն ավելի արդյունավետ է դարձնում Իսպանիայի չափահաս ծխողների համար։ Գագաթնաժողովի մոդերատոր Ֆերնանդո Բուենոն ընդգծեց, որ եթե կա շատ լուրջ, անմիջական խնդիր ծխողների շրջանում, որոնք չեն կարողանում թողնել ծխելը, պետք է լուծումներ փնտրել, և արդյունքները հրապարակել․ չպետք է որեւէ տեղեկություն թաքցնել։

Խոսնակները շեշտեցին, որ հասրակության շրջանում պետք է տարածել այն գիտակցությունը, որ ծխելու դեմ պայքարում  հարկավոր են զանազան միջոցներ ու մոտեցումներ, որոնք նախկինում չեն օգտագործվել։ Այդպիսի մոտեցումը իրական արդյունքներ է ապահովել Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Կանադայում: 2022 թվականը եղել է վնասի նվազեցման ոլորտում գիտական առաջընթացի տարի։ Նոր ուսումնասիրությունները հաստատում են վնասի նվազեցման արդյունավետությունը՝ որպես դադարեցման և կանխարգելման քաղաքականությանն աջակցելու գործիք:,

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում