
«Իրանը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու կարիքը չունի», – ըստ իրանական «Tasnim» գործակալության՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռզա Գերայ Աշտիանին:
Նախարարը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի հարաբերություններ են պահպանվում։ Իրանն ունի սպառազինության համակարգերի իր պաշարը, ուստի կարիք չունի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնել։