Ամուլսարի շահագործման հուշագիրը դառնում է մեծ գործոն ՀՀ կառավարությանը ճնշելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էին «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ, անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանն ու «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:
Մեր բանախոսները հիշեցնում են, որ Եվրասիական բանկը պրոադրբեջանական է, կա ՌԴ-ն, որը պատժամիջոցների տակ է, որը արդեն իսկ մեծ կոնֆլիկտ է․ «Կանադական ու ամերիկյան կապիտալի մասին է խոսվում, բայց այն դեռ չկա, արդյոք կմտնե՞ն Ամուլսարի գործարքի մեջ»: