Friday, 09 06 2023
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը

ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ վաճառքի հանեց մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերը։ ՀՖՖ-ի որոշմամբ մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Բնական է, ֆուտբոլի ֆեդերացիան նման խիստ միջոցներ է սահմանել տոմսերի վերավաճառքը հնարավորինս կանխելու համար, բայց․․․։ Թերևս մեկ դիտարկում։ Ի՞նչպես հայրը երկու անչափահաս որդների և իր համար ձեռք բերի երեք տոմս։ Պատասխանը կարծում ենք ենք պարզ է, պետք է խնդրանքով դիմել այլ անձի, որպեսզի վերջինս գրանցվի ֆեդերացիայի կայքում և նույնականացնի անձնական տվյալները։ Կարճ ասած հազարավոր երկրպագուներ մարզադաշտ են գալու այլ անձանց անվանական տոմսերով։ Նշենք, որ տոմսերի վրա գված է տոմսերի կայքի օգտատիրոջ անուն ազգանունը։ Նշենք նաև, միևնույն բանկային քարտից հնարավոր է գնել անսահմանափակ տոսմեր։

Կարճ ասած հիմնական խնդիրը այսպես կոչված անկետաներ ստեղծելու մեջ է։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով շատերն արդեն երեկվանից ընկեր բարեկամների անուններով տոմսերի վաճառքի կայքում բացում են «անկետաներ» և ձեռք բերում տոմսեր։ Օրինակ Արևելյան տրիբունայում այսպես կոչված լավ տեղերը ադրեն սպառված են։ Բնական է, որ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը ավելի քան մեծ է։ Կարծում ենք պարզ է նաև, որ խաղի նախօրեին սև շուկայում նույն 5 հազար դրամանոց տոմսերը կվաճառվեն ասենք 50 հազար դրամով։ Ինչևէ, սահմանած «ֆինտով» խոչընդոտելով տոմսերը վերավաճառողներին ֆուտբոլի ֆեդերացիան ակամայից խոչնդոտում է նաև իրական երկրպագուներին, որոնց համար 2-ից ավել տոմս գնելը դարձել է գլխացավանք։ Առաջիկա խաղից առաջ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Թուրքիայի հավաքականի երկրպագուները հանդիպմանը ներկա չեն գտնվելու։ Ավելի ստույգ մարզադաշտում նախատեսված սեկտորը հյուրերի երկրպագուներին չի տրամադրվի։ Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, ՈւԵՖԱ-ն այս որոշմամբ փորձում է կանխել հնարավոր բախումները հայ և թուրք երկպագուների միջև։ Ֆուտբոլային հանդիպմանը ամենայն հավանականությամբ ներկա չեն լինի նաև բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ։ Այս տարվա հունվարին 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիմակայությանը և մասնավորապես երկու երկների ղեկավարների այդ մրցավեճերին ներկա գտնվելու հնարավորություններին։ «Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի հայտարարությանը հաջորդել էր թուրքական կողմի արձագանքը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Հյուրերը պատրիարքին հրավիրել էին մարտի 25-ին Երևանում նախատեսվող հանդիպմանը։ Սա թերևս առաջին պաշտոնական քայլն էր ֆուտբոլային դիվանագիտությունում։ Ուշագրավ է, որ պաշտոնական քայլն արվել էր Թուրքիայի կողմից Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո։ Կարծիքներ էին հնչում, որ Կ․ Պոլսի հայոց պատրիարքին հրավիրելով ֆուտբոլային հանդիպանը Անկարան ակնկալում է, որ հաջորդ քայլը կկատարի Երևանը։ Այս պահին գնդակը Հայաստանի կիսադաշտում է, բայց․․․։

Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մնացել է 17 օր սակայն հայկական կողմը դեռևս պաշտոնական հրավեր չի հղել որևէ թուրք պաշտոնյայի։ Արդեն իսկ նշել էին, որ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը ներկա չլինելը կարող է պայմանավորված լինել նաև տեխնիկական խնդիրներով։ Բանն այն, էր «Հանրապետական» մարզադաշտը ունի ընդամենը երկու ելք և չի համապատասխանում անվտանգության նորմերին։ Որևէ պետության անվտանգության ծառայությունը կողմ չի արտահայտվի պաշտոնյաների մարզադաշտ այցելելուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում