
Այսօր առավոտյան Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։
Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ վթարված ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմում։ Այս կապակցությամբ կառավարությունից Radar Armenia-ին հայտնեցին. «Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսն է վթարի եթարկվել, վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը»։