Հայկական կողմը պետք է ռուսների առաջ հարցը դնի, որ կարգը չեն կարողանում ապահովել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը` նշելով, որ Ալիևը անցել է հին թեզերին, նպատակը Արցախի հայաթափումն է:
Օսիպյանը փոխանցեց, որ ռուսական կողմը չի դատապարտել այս դիվերսիան. «Միջազգային արձագանքը այս ահաբեկչությանը պասիվ է: Այս ահաբեկչությանը միջազգային հանրության արձագանքի պասիվությունը մեր ռուսահպատակ իշխանության մեղքով է: Մենք ռազմական առումով պետք է ուժեղանանք, կարողանանք պաշտպանություն ապահովել: Արցախը պետք է դառնա ռազմական միավոր և զսպի թշնամու ախորժակը: Այլ տարբերակ չունենք, Արցախը պետք է զինվի և կազմակերպի ինքնապաշտպանություն»: