Բոլոր գործոնները աշխատում են հօգուտ Հայաստանի են և ի վնաս Ադրբեջանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը զգում է` ժամանակն իր օգտին չի աշխատում. «Արայիկ Հարությունյանը բաց տեքստով չի ասում, որ սա ռուս-ադրբեջանական սպեց-օպերացիա է: Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են Արցախին ճնշելով բերել ռուսական միջնորդական դաշտ, շառն էլ հետո գցել Հայաստանի վրա: Ընդդեմ Բաքվի ձնագունդը մեծանում է, Արցախը չպետք է բանակցի ռուսական միջնորդությամբ»: