Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում անցկացված Ամերիկայի 46-րդ բաց առաջնությունում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ջոշուա Ֆրիդելի և միջազգային վարպետ Էնրիկո Սևիլանոյի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Խաչիյանին բաժին հասավ երրորդ մրցանակը, իսկ հաղթող ճանաչվեց Ֆրիդելը:
Մրցաշարին մասնակցում էին ևս մի քանի հայ շախմատիստներ: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը հաղթողներից ետ մնաց կես միավորով եւ 41 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը եւ Լեռնիկ Մանուկյանը վաստակեցին 4-ական միավոր:
armchess.am