Monday, 05 06 2023
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․

Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա Հայաստանի ազգային հավաքական։ Մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղին ընդառաջ շատ էր խոսվում մեր գլխավոր թիմի երբեմնի ավագի հնարավոր վերադարձի մասին։ Proffootball.am-ին տված հարցազրույցում Մխիթարյանը մեկնաբանել է հավաքական վերադառնալու վերաբերյալ խոսակցությունները։ «Արդյոք հավաքականի կազմում կանցկացնե՞մ 96-րդ խաղը․ կարծում եմ՝ ցավոք, ոչ։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ երևի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, թեև բոլորին գուցե հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ հաջողության հասնեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ մնացած խաղերում։

Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իր ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով հուսամ ամեն ինչ կշտկվի, ու մեր տղաները շատ պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել է Մխիթարյանը։ Վերջինս կրկին նշելով ճիշտ ժամանակին հեռանալու և իր տեղը երիտասարդներին զիջելու մասին՝ միևնույն ժամանակ խոսում է նաև խնդիրների և դետալների առկայության մասին։ Մխիթարյանի վերջին շեշտադրումները վկայում են, որ մեր հավաքականի ավագն անցյալ տարի հեռանալու վերաբերյալ որոշում էր կայացրել նաև որոշակի խնդիրներից դրդված։ Խնդիրներ, որոնց մասին «Ինտերի» կիսապաշտպանն առայժ չի ցանկանում խոսել։ Արձանագրենք թերևս հետևյալը․ Թուրքիայի դեմ կարևորագույն խաղից առաջ Մխիթարյանին հավաքական վերադարձնելու գործընթացը ձախողվեց։ «Ոչ մի անհամերաշխություն չկա ֆեդերացիայի ու Մխիթարյանի միջև: Նա ամիսներ շարունակ գալիս էր հավաքական, շփվում էինք։ Բայց ՀՖՖ-ն ամեն ինչի պատրաստ է, որ Մխիթարյանը վերադառնա»,- անցյալ տարվա նոյեմբերին Vnews-ին տված հարցազրույցում ասել էր ՀՖՖ նախագահը: Մելիքբեկյանը նշել էր նաև, որ գլխավոր մարզչի նշանակումից հետո քայլեր կարվեն Մխիթարյանին հավաքական վերադարձնելու ուղղությամբ։ Թե ինչ քայլեր են արվել և արվել են դրանք արյոք, այս պահին դժվար է ասել։ Վերհիշենք թե ինչպես հեռացավ Հայաստանի հավաքականի ավագը։Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը վերջին անգամ կրել է 2021 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։ Հանդիպման 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր տեղը զիջելով երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանին։

Հեռանալով խաղադաշտից Մխիթարյանը ավագի թևկապը փոխանցել էր Վարազդատ Հարոյանին։ Սա կարելի է համարել խորհրդանշական դրվագ։ Ազգային թիմից հեռանալու որոշումը հնարավոր է Մխիթարյանը կայացրել է հենց այդ պահին, երբ ավագի թևկապը փոխանցել էր խաղընկերոջը։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև Գերմանիայի դեմ հանդիպումը։ 2020 թվականի մարտին Հայաստանի ազգային հավաքականը առանց Մխիթարյանի 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային։ Բոլորս էինք խոսում մեր հավաքականի կտրուկ վերելքի մասին։ Հավատում էինք, որ կկարողանանք ձեռք բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, բայց․․․։ Մխիթարյանը ազգային թիմին միացավ սեպտեմբերին։

ՀՖՖ-ին տված հարցազրույցում նա խոսել էր մեր գլխավոր թիմի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու մասին, ինչպես նաև հավաքականում խփած 40 գոլի շեմը հաղթահարելու մասին։ Մխիթարյանի մասնակցությամբ 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Հիմք ընդունելով գրանցված արդյունքը ոմանք շտապեցին պնդել, որ առանց Մխիթարյանի հավաքականը շատ ավելի լավ էր խաղում և որ Մխիթարյանի վերադարձը հավաքական բացասական ազդեցություն ունեցավ։ Ստեղծված մթնոլորտը չէր կարող չազդել Մխիթարյանի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում