Friday, 09 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Սա ռուսական պատվեր է, ճիվաղների արածն է

Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա:

Հարձակման արդյունքում ոստիկանության երեք աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական հանցագործություն:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ աա մեր դեմ է Արևմուտքի օժանդակությունը փչացնելու համար է:

«Սա ռուսական պատվեր է, ճիվաղների արածն է: Հայաստանը դուրս է գալիս և դուրս պետք է գա: Այլ տարբերակ էլ չկա»,-ասաց նա:

Շիրինյանի խոսքով՝ ռուս խաղաղապահները խաղաղապահ չեն, մանիպուլյատորներ են․ ռուսական բանակի զորամաս է որոշակի հանձնարարություններով՝ չմիջամտել, որպեսզի լինի այն, ինչ լինում է:

«Դա մի զորք է, որ Բուչայում կարող է 4 տարեկան երեխայի բռնաբարել, իսկ այստեղ պոռնիկներ եկել  կանգնել են: Սա հակահայկական քաղաքականություն է»,-ասաց քաղաքագետը:

Հարցին՝ ամեն անգամ Արևմուտքի որևէ հայտարարության կամ աջակցության դեպքում իրավիճակը սրվելո՞ւ է, Շիրինյանը պատասխանեց․ «Այո՛, սրվելու է մինչև դուրս գանք: Մինչև այդ գիշատիչը չտապալվի: Դա Ռուսաստանն է, և այդ դեպքում Ադրբեջան կոչվածն անտեր է մնում։ Ինձ համար տարօրինակ է, թե ինչու արցախյան կողմը Սամվել Բաբայանին գործի մեջ չի վերցնում, որը հիմա Արցախում է: Նրա գիտելիքը, մակարդակը շատ բարձր է, հիմա ես չգիտեմ, թե իրենք իրար մեջ ինչ հաշիվ ունեն»:

Նրա խոսքով՝ պետք է այս վիճակը հաղթահարենք և անցնենք առաջ, Ռուսաստանի «փորացավը» Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է, որից հետո կթելադրեն՝ ինչ ուզում են․

«Պարզ է՝ դրա արդյունքն ինչ կլինի: Արևմուտքին պետք է ասել, որ այո, Ուկրաինան շատ կարևոր է, բայց Արցախը նույնպես կարևոր շղթայի մի օղակն է: Արևտմյան երկրները դա պետք է իմանան, եթե ատամ քաշել է, բոլոր տեղերից թունավոր ատամները պետք է քաշել: Խոսքը Ռուսաստանի մասին է: Եթե իրենք ցանկանան, այդ գորիլլան նույն ակնթարթին շնչառությունը կփչի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում