Saturday, 14 09 2024
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի

Բաքուն մերժում է բանակցությունների միջոցով հարցերի կարգավորումը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք անզեն աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել:

Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական գործողություն: Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։

Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:

Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին:

Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ: Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում