Sunday, 15 09 2024
«Դիլիջան» ազգային պարկ է բաց թողնվել 10 կովկասյան ազնվացեղ եղջերու
Նեթանյահուն սպառնացել է Եմենի հութիներին
23:30
Կրակոցներ՝ Trump West Palm Beach-ում
23:15
«Ես ատում եմ Թեյլոր Սվիֆթին»․ Թրամփ
Opel-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
22:45
Արքայական ընտանիքն ինչպե՞ս է շնորհավորել է արքայազն Հարիին
22:30
Լայնածավալ ջրհեղեղներ` եվրոպական մի շարք երկրներում
Սուրեն Պապիկյանի այցը Կորեա և Չինաստան
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները այցելեցին Վեդիի ջրամբար
Եվրաքվեի գործընթացում Սփյուռքը նույնպես շատ բան կարող է անել. պետք է օգտագործել նրա ներուժը
Ռուսաստանն է դրդում Ադրբեջանին մեր դեմ հարձակվելու. միակ ելքը Արևմուտքի հետ համագործակցության մեջ է
ՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական կողմնորոշում և պատրաստ են իրենց ապագան կապել Եվրամիության հետ
Էրդողանը և Ալիևը Բաքվի «ազատագրումը» չեն կիսում
Երևանում կառուցվող էլիտար շենքում Եգիպտոսի քաղաքացին 10-րդ հարկից ընկել և մահացել է
Իր ծննդավայր Ոսկեվանում հիմնել է «ԱյԹի ՕԿ» կենտրոնը
Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
19:45
Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը
Վարչապետն այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոնը
19:15
Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը
Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 41,2 հազարը
18:30
Եմենի հութիները ստանձնել են Իսրայելին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը
18:15
Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Ռիչարդ Մուրը Բաքվից Ռուսաստան-Իրան նավագնացության վերաբերյալ հետախուզական տեղեկություններ է ակնկալում
Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 3-7 աստիճանով նվազմամբ
Պետությունը գիտի՞՝ ինչ կարիքներ ունի, որոնք պետք է լուծվեն ակադեմիական քաղաքում
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն
Հայաստանը կառուցում է մի իրավական պատնեշ՝ ապահովելու իր անվտագությունը. դա խաղաղության պայմանագիրն է
Հայաստանում աղմկոտ «սերիալի» նոր եթերաշրջանը

Ի տարբերություն Ռուսաստանի, արևմուտքը գտնում է, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի

Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար, Գերմիանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում, և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա», – նշել է նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած, և այդ ուշադրությունը պետք է կարողանալ ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին։

«Չեմ ուզի վաղաժամ հետևություններ անել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է», – արձանագրել է նա:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ խաղաղության օրակարգն, ըստ էության, ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիր է, որի համաձայն՝ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին որպես տարածք, առանց բնակչության.«Ես սա դավաճանական գործողություն եմ հանարում։ Խաղաղության օրակարգն էլ դատարկ խոսքեր են, որովհետև խոսքը գնում է հայերին Արցախից տեղահանելու մասին։ Այդ ծրագիրը ո՛չ եվրոպական պետությունները, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ՄԻնսկի խմբի մյուս համանախագահ պետությունները չեն ընդունում, չեն օժանդակում։ Փաշինյանի ջանքերն ապարդյուն են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի դիտարկմամբ՝ արևմուտքը բացառում է նման գնով խաղաղություն.«Այսինքն՝ հայերի տեղահանումը, ռուս-թուրքական-ադրբեջանական ծրագիրն արևմուտքի համար ընդունելի չէ, որովհետև նման եղանակով «խաղաղություն» կնքելու դարաշրջանն անցել է։ Կարսի պայմանագիրն է այդպիսի խաղաղության պայմանագիր, որի համաձայն հայերը դուրս եկան իրենց բնօրրանից ու հեռացան խաղաղ պայմաններում»։

Մեր զրուցակիցը համարում է, որ կա ստեղծված իրավիճակին այլընտրանք.«Ավելին՝ ոչ թե այլընտրանք ունենք, այլ այդ ծրագիրը չի կարող իրականանալ։ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ցանկությունները չեն կարող իրականություն դառնալ։ Բոլոր մասնակիցները, ներգրավված բոլոր մարդիկ անձամբ տուժելու են։ Ե՛վ Վլադիմիր Պուտինը և՛ Էրդողանը և՛ Իլհամ Ալիևը և՛ նաև Փաշինյանը, եթե այդ տրամաբանությամբ է շարժվում»։
Ըստ Ղուկասյանի՝ արևմուտքը նկատի ունի, որ պետք է Մինսկի խմբի համանախագահների 2009 թվականի հիմնական սկզբունքների համաձայն Արցախում կատարվի հանրաքվե ու որոշվի կարգավիճակը, տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր, որոնք կապահովեն անվտանգությունը.«Արևմուտքի դիրքորոշումը հայտնի է 2007 թվականից ի վեր ու այն չի փոխվել։ Դա «մադրիդյան սկզբունքներն են»։ Պատերազմից հետո՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ ղեկավարի միջոցով փորձում են այդ օրակարգը վերացնել։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն, եվրոպական կառավարություններին համոզել, որ հայերի տեղահանումը Արցախից ճիշտ լուծում չէ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ արևմուտքը համարում է, որ Արցախում պետք է լինի հանրաքվե և Արցախի ժողովուրդը որոշի իր կարգավիճակը.«Դա միջազգային կանոն է։ Նման խնդիրները, վեճերը կարգավորվում են ժողովրդի հետ կարգավիճակը որոշելու միջոցով։ Դրա մասին կան միջազգային ատյանների բազմաթիվ դատական նախադեպեր՝սկսած արևմտյան Սահարայի նախադեպից, որտեղ միջազգային դատարանը ուղղակի հարցը դիտարկում է միջազգային իրավունքի այն հատվածով, երբ նշվում է, որ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։ Եվ վերջացրած Կոսովոյի հայտնի նախադեպով։ Սա գոյություն ունեցող ճանաչված կանոն է։ Հիմա տեսանելի է, որ Ռուսաստանի Դաշնույթունը դեմ է միջազգային հարաբերությունների սկզբունքներին, Ադրբեջանն ու Թուրքիան՝ ևս… այսինքն կա պետությունների ակումբ, որոնք դեմ են միջազգային հարաբերությունների հիմքում դրված կանոններին։ Դրանք ագրեսիվ պետություններ են։ Ռուսաստանն ի ցույց աշխարհի դրեց իր ագրեսիվությունը, Թուրքիան դա անում է թաքուն, իսկ Ադրբեջանը դա անում է՝ օգտագործելով Թուրքիայի ու Ռուսաստանի հովանավորությունը, փորձելով կաշառքներով և տարբեր եղանակներով աջակցություն ձեռք բերել եվրոպական պետություններից ՝գազի, նավթի, փողի, կոռուպցիայի ու այլ եղանակներով»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում