Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45968-ի:
Երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում հետցնցումների թիվը գերազանցել է 13 հազարը։
Փլատակների մաքրման հետ միաժամանակ շարունակվում են վնասված շենքերի քանդման աշխատանքները։
Հազարավոր ընտանիքներ ստացել են միանվագ 530 ԱՄՆ դոլար։