SpaceX-ն չորս տիեզերագնացների է ուղարկել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Առաքելության մեջ ընդգրկված է արաբական աշխարհից առաջին մարդը, որը ՄՏԿ-ում կգտնվի մի քանի ամիս: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությանը:
Falcon հրթիռը մեկնարկել է Քենեդիի տիեզերական կենտրոնից կեսգիշերից քիչ անց: Արաբական Միացյալ Էմիրություններից շուրջ 80 մարդ դիտում էր հրթիռի մեկնարկը. արաբ տիեզերագնաց Սութան ալ-Նեյադին ԱՄԷ-ից երկրորդ տիեզերագնացն է, որը մեկնում է տիեզերք: Դուբայում և ԱՄԷ-ի տարբեր հատվածներում, գրասենյակներում և նույնիսկ դպրոցներում հրթիռի մեկնարկը հեռարձակվել է ուղիղ եթերով:
Dragon տիեզերական պարկուճով ՄՏԿ են մեկնել նաև ՆԱՍԱ-ի (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տիեզերագնացներ Սթիվեն Բոուենը, Ուարեն «Վուդի» Հոբերգը, ինչպես նաև ռուս տիեզերագնաց Անդրեյ Ֆեդյաևը: