
Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, վտարվում են իրենց բրիտանական նստավայրից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հարրին վտարման մասին ծանուցումն ստացել է իր հուշերի գրքի հրապարակումից հետո։
Ֆրոգմորի քոթեջը Հարրիի և Մեգանի անժամկետ օգտագործմանն է անցել դեռևս Եղիսաբեթ 2-րդի օրոք։ Իր կարգադրությամբ թագուհին թոռանը 10 ննջասենյակով քոթեջ էր հանձնել Բերքշիր կոմսության Վինդզորյան ամրոցի տարածքում: Թագավորական ընտանիքի հետ վիճաբանությունից հետո Հարրին և Մեգանը տեղափոխվել էին ԱՄՆ, բայց Ֆրոգմորը, այնուամենայնիվ, մնում էր նրանց տիրապետության տակ և օգտագործվում որպես Անգլիայում իրենց ընտանիքի նստավայր:
Ինչպես գրում են բրիտանական զլմ-ները, հունվարին արքայազնի հուշերի գրքի հրապարակումից հետո Հարրին ծանուցում է ստացել Բուքինգհեմյան պալատից վտարման մասին: Ըստ լուրերի՝ թագավոր Չարլզ 3-րդը Ֆրոգմորը ցանկանում է հանձնել արքայազն Էնդրյուին: