ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության փակուլտետի ուսանող Վահան Դիշլանյանի տեսողության խնդիրն ի հայտ է եկել մանուկ հասակից։ Նրա մոտ ախտորոշվել է հեռատեսություն, ինչի պատճառով Վահանը փոքր ժամանակ ստիպված է եղել ակնոց կրել.«3-4 տարեկանում հասկացա, որ կա մի բան, որ ինձ մյուսներից տարբերում է։ Ինձ մոտ հարցեր էին առաջանում՝ ինչու՞ ես միշտ պետք է ակնոց կրեմ»,-անկեղծանում է մեր զրուցակիցը։
«Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանակներում Վահան Դիշլանյանը պատմեց, որ արդեն 14-15 տարեկանում խնդիրը խորացել է, տեսողությունը սրընթաց անկում է ապրել, ինչի պատճառով այսօր նա գրեթե չի տեսնում։ Վահանը տեղաշարժվում է սպիտակ ձեռնափայտի օգնությամբ։