Շոլցը բացահայտել է ինքնորոշման իրավունքի մասին ԵՄ ընդհանուր ընկալումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով` Բաքուն լուրջ նշանակություն է տալիս երկխոսությանը` արտաքին աշխարհում կառուցողական երևալու համար. «Լաչինի միջանցքը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության այն տարածքն էր, որի ազատագրումը միջազգայնորեն չի դատապարտվել: Ալիևի հիմնական խնդիրը Լաչինի միջանցք ձևակերպման մեջ է: Նա Լաչինի միջանցքի կարգավիճակի չեղարկման խնդիր է դրել»: