Փաշինյանի Գերմանիա այցը նշանակում է խորը խնդիրների քննարկում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի փոխանցմամբ` Շոլցի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությունը հերքվել է, բայց չեմ կարծում լեզվի սայթաքում է եղել: Արևմուտքը` ի դեմս Շոլցի, հնչեցրել են իրենց սկզբունքային մոտեցումները, բայց չպետք է շատ ուրախանանք ու հանգստանանք»:
Նավասարդյանը կարծում է, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները այն ուղով չեն ընթանում, որոնք կհիմնվեն միջազգային նորմերի վրա. «Լավրով-Միրզոյան հանդիպումը դրական է, այն չի խանգարում արևմուտքին: Հողի վրա ՌԴ ներկայությունը լուրջ է. Արևմուտքին զուգահեռ Երևանն ու ՌԴ-ն ևս պետք է երկխոսեն: Բաքուն և Մոսկվան ինչ-որ համատեղ պլաններ կարող են ունենալ, եկող սպառնալիքները չպետք է անտեսել և պետք է զգոն լինել»: