Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Երկու անչափահաս դանակի գործադրմամբ օտարերկրյա քաղաքացուց հափշտակություն են կատարել. նրանք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները:

Ինչպես հայտնում են Կոմիտեից, 2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից մեկի մուտքի վերելակի դիմաց, դանակի գործադրման սպառնալիքով, հափշտակել են իր «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսը և ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, ՀՀ-ում աշխատելու իրավունքի քարտ և իրեն պատճառվել է զգալի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաղորդում ներկայացրած անձը տուժող է ճանաչվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն:

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ քննչական հանձնարարություն:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել են 2005 թ. դեկտեմբերին և 2006 թ. փետրվարին ծնված՝ Երևան քաղաքի և Արարատի մարզի բնակիչ երկու երիտասարդներ:

Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ և գողոն հանդիսացող հիշյալ մոդելի բջջային հեռախոսը:

Երիտասարդներից մեկը նաև տվել է ինքնախոստովանական ցուցմունք՝ նկարագրելով իրենց կողմից կատարված գործողությունները։

Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում