Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում տեղի իշխանությունների կողմից ձերբակալվել է Ալ-Կաիդայի առաջնորդներից մեկը` Յունիս Մաուրիտանին, ում, ըստ Պակիստանի անվտանգության ծառայության տվյալների, Ուսամա Բեն Լադենն անձամբ կարգադրել էր հարձակումներ իրականացնել արևմտյան մի շարք երկրների տնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում` նավթամուղների վրա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, բացի Մաուրիտանիից, ձերբակալվել է Ալ-Կաիդայի ևս երկու անդամ: Գործողությանը մասնակցել են նաև ամերիկյան հատուկ ծառայությունները: