Մեզ անհրաժեշտ է վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանը կարծում է, որ չպետք է դառնանք աշխարհաքաղաքական բախումների զոհ. «Չարության մթնոլորտ է. այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, արդյոք չեզոքացնում է անվտանգային ռիսկերը: Հայաստանը ոչ Ուկրաինա, ոչ Բելառուս չպետք է դառնա. թշնամի պետությունների թիվը ավելացնելով անվտանգ չենք դառնա: Հայաստանի առջև դրվում է ոչ թե և, և-ի, այլ կամ, կամ-ի խնդիր: Չպետք է ընկնել ծայրահեղության մեջ, թե մի բարեկամը մեզ խաբել է, նոր բարեկամ փնտրենք»: