Նախշքարյանի լիազորությունը դադարեցնելու որոշումը ՄԻԵԴ-ում դիտարկվելու է նրա իրավունքների խախտում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը վերաբերում է դատավորի ազատ արտահայտվելու իրավունքին․ «Նախշքարյանը բարձրաձայնում է մի խնդիր, որը բարձրաձայնել է նաև ԲԴԽ նախագահը: ԲԴԽ-ի որոշումները խնդրահարույց են․ ՄԻԵԴ դիմելու դեպքում դատավորները կվերականգնեն իրենց լիազորությունները: ԲԴԽ-ի կողմից կին դատավորներին թիրախավորելը իմաստուն չէ: ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանի հայտնվելով իրավիճակը ավելի է վատթարացել․ խնդիր է, որ ՔՊ անդամը հայտնվում է ԲԴԽ-ում»: