Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Նորբերտ Լամմերտը, ուղեկցել ներս, այնուհետև փակ քննարկում է տեղի ունեցել:
Նշենք, որ մինչ այդ Փաշինյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Արդեն վաղը նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: