Մարտի 1-ին տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպում՝ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, որի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի, նաև գազամատակարարման և էներգամատակարարման հարցեր:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ
Խուրշուդյանը կարծում է, որ Ալիևը բարդ վիճակում է հայտնվել․ Արևմուտքի համար պետք է բացատրելի լինի նրա քայլերը․ «Եթե մի քանի օր էլ ձգի Ալիևը, ճնշումները կավելանան, ընդհուպ հարցը կմտնի ՄԱԿ ԱԽ»: