Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Լավրովի և Բլինքենի չնախատեսված տասը րոպեն

Հնդկաստանում տեղի ունեցած Մեծ Քսանի արտգործնախարարների հավաքի շրջանակում կայացել է ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարների կարճատև, անգամ հնարավոր է ասել՝ ակնթարթային հանդիպում, որը տևել է տասը րոպե: Էնթոնի Բլինքենն ու Սերգեյ Լավրովը միմյանց հետ շփվել են 2022 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ: Այն ժամանակ տեղի էր ունեցել նրանց հեռախոսազրույցը, որում ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել էին ՌԴ և ԱՄՆ ազատազրկված քաղաքացիների փոխանակման հարցերը: Ամիսներ անց այդ փոխանակումն ի վերջո տեղի ունեցավ: Ի՞նչ են քննարկել ու խոսել Լավրովն ու Բլինքենը տասը րոպեի ընթացքում, մանրամասներ հայտնի չեն, թեև հնարավոր է ենթադրել հարցերի շրջանակ, դատելով առկա իրողություններից: Ինքնին շփման փաստը ուշագրավ է, հաշվի առնելով, որ արտգործնախարարների հավաքից առաջ տեղեկություն էր եղել, որ շփում նախատեսված չէ:

Փաստորեն, 10 րոպե տևողությամբ հանդիպումը առաջացել է թերևս ըստ անհրաժեշտության: Այստեղ հատկանշական է մի բան, որ հանդիպումը, թեկուզ տասը րոպե, տեղի է ունեցել Ուկրաինային սահմանամերձ Բրյանսկի շրջանի ռուսաստանյան երկու գյուղեր դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին տեղեկությանը զուգահեռ: Ըստ պաշտոնական տեղեկության, որ տարածել է Մոսկվան, եղել է ներթափանցում և պատանդառում, եղել են զոհեր, դիվերսիոն խմբերին չեզոքացնելու համար ներգրավել են ազգային անվտանգության և բանակի ուժեր: ՌԴ նախագահ Պուտինը հրավիրել է ՌԴ ԱԽ արտահերթ նիստ: Ուկրաինան հայտարարել է, որ կապ չունի դիվերսիոն ներթափանցումների հետ: Այստեղ էականն ըստ էության այն է, որ Ռուսաստանի տարածքը ենթարկվում է նոր բնույթի հարձակման և սա ըստ էության նման է Ղրիմի կամրջին հասցված հարվածին, որից հետո Ռուսաստանն իր հերթին անգամ ուկրաինական էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման լայնամասշտաբ գործողության:

Հնարավո՞ր է արդյոք, որ դիվերսիոն ներթափանցումը ևս դառնա այդօրինակ «մեկնակետ»: Ուկրաինայի նախագահի խորհրդական Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան կապ չունի այդ դիվերսիայի հետ և այն ռուսական տեղեկատվական սադրանք է: Ահա այդ ֆոնին տեղի է ունենում Բլինքեն-Լավրով 10 րոպե հանդիպումը Հնդկաստանում: Արդյո՞ք «դիվերսիայի» և դրա հնարավոր ազդեցության հանգամանքն է դարձել Բլինքենի և Լավրովի չնախատեսված շփման պատճառ: Բարդ է ասել, քանի որ հանգամանքների շրջանակը անկասկած շատ ավելի լայն է, թեև, հնարավոր է դարձյալ կապակցված: Մասնավորապես, վերջին օրերին բավականին աշխույժ խաղի մեջ է մտնում Չինաստանը, որի արտգործնախարարը Հնդկաստանում հայտարարել է, որ Չինաստանի Պոլիտբյուրոյի արտաքին հարցերի խորհրդական, նախկին արտգործնախարար Վան Իի ռուսական վերջին այցի ընթացքում Պեկինն ու Մոսկվան ձեռք են բերել «լայն պայմանավորվածություններ»:

Ի՞նչ է դա նշանակում, դեռ պարզ չէ, սակայն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի բաց և խիստ մտահոգություն են հայտնում Ռուսաստանին սպառազինություն տրամադրելու Չինաստանի հնարավորության վերաբերյալ, կոչ անելով Պեկինին զերծ մնալ այդ քայլերից: Այդ գործընթացների ծավալումը անկասկած պարունակում է Կովկասում  դիրքային պայքարը սրելու ռիսկեր ու մարտահրավերներ: Դրա ֆոնին հատկանշական է տեղեկությունը, որ Բաքվում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի դեսպանները, քննարկելով «3+3-ի, նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային երթուղու հարցեր, որը Ռուսաստանն Ադրբեջանի միջով կկապի Իրանին և Հնդկաստանին: Հատկանշական է, որ Ադրբեջանում ՌԴ և Իրանի դեսպանների հանդիպումը տեղի է ունենում Լավրովի Բաքու այցից, և Իրանի արտգործնախարարի՝ Ժնևում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում