Մեծ քսանյակի (G20) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Նյու Դելիում կայացած հանդիպման արդյունքներով փոխհամաձանության են եկել կարևոր շատ հարցերի շուրջ, ընդունվել են նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Մենք համաձայնեցրինք ընդհանուր դիրքորոշումը, ըստ որի Մեծ քսանյակը փոխհամաձայնության է եկել կարևոր շատ հարցերի շուրջ», – ասել է նա՝ հավելելով, որ կողմերն ընդունել են «նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը», որոնք արտացոլում են ձեռք բերված համաձայնությունները։
Ջայշանկարը նաև հայտնել է, որ G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունում Հնդկաստանը՝ որպես նախագահող, «ուշադրությունը կենտրոնացրել է» Աշխարհաքաղաքական Հարավի (Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Օվիանիա) խնդրահարույց երկրների վրա։
Մարտի 1-2-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայացել է G20-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվել են պարենային և էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման նպատակով համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, նոր և առաջացող սպառնալիքների, տարերային աղետների ժամանակ հումանիտար և այլ օգնության, ինչպես նաև մյուս երկրների համար Ուկրաինայում տիրող իրադրության հետևանքների հարցերը: