Մարտի 1-ը ողբերգություն էր, ցավոք, հանրության որոշակի մասի մոտ տեսնում եմ մարդասպանության արդարացում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ռեժիսորը կարծում է, որ մտածողությունը, որ մարդու կյանքը արժեք չունի, գաղափարն ավելի կարևոր է, սխալ է․ «Այն, որ մենք չենք կիրառում մահապատիժ, դա ոչ թե Եվրոպային հաճոյանալ էր, այլ ներքին պահանջ, որովհետև մարդու կյանքից թանկ բան չկա: 2008-ին ամեն ինչ պետք էր անել, որ զենքը չկրակեր․ մարդը արժեք չի եղել օրվա իշխանությունների համար: Մեկի համար իշխանություն պահելու համար մարդ սպանելն ավելի արդարացված է, քան հայրենիք պաշտպանելը: Մարտի 1-ը անսպասելի էր․ բայց այն թողեց ազդեցություն, որ մյուսները իշխանությունը պահելու համար այն չկրկնեն: Մարտի 1-ի արյունը լվանալ հնարավոր չէ․ այլևս ոչ մեկ չի ուզի պատմության մեջ մտնել որպես դահիճ: Հուշակոթողը իր դերը կկատարի, որ այլևս մարտի 1 չկրկնվի»: