Երկրաշարժից հետո Սիրիայի նկատմամբ կտրուկ մեծացել է արաբական աշխարհի հետաքրքրությունը: Տարբեր հարթակներում քննարկվում է՝ դեպի ուր է գնում Սիրիան: Թեման «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկել ենք հալեպահայ հայրենակիցների՝ Տիգրան Գաբոյանի և Հակոբ Նալբանդի հետ, ովքեր վերջին շրջանում բնակվում են Հայաստանում:
Մեր բանախոսները նշեցին, որ երկրաշարժը շատ բան փոխեց․ Ասադը պետք է զիջումների գնա:
Իսկ ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա բանախոսները նկատումեն․ «Պետք է իրատես լինել․ արևելյան հայկական գաղութների խնդիրները գալիս են այդ ձախողված երկրներից»: