Wednesday, 24 04 2024
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»

ԵՊՀ-ում անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված ուսումնավարժություն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում Մարտի 1-ին անցկացրել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն, որը նվիրվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, ինչպես նաև այլ օպերատիվ ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

«Ուսումնավարժությանը մասնակցում էին ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, բժշկական ապահովման վարչության, հոգեբանական աջակցության բաժնի, քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության ավտոմենքենա։

Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, «Շտապ բուժօգնության» բրիգադներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության արագ արձագանքման թիմը, «Երևան գազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների վթարային խմբերը, ինչպես նաև ԵՊՀ ՔՊ կազմավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ սցենարի՝ թշնամու օդուժի կողմից ռմբակոծվել են համալսարանի մասնաշենքերը, ինչի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ, կան փլուզումներ, վիրավորներ, առաջացել են հրդեհի օջախներ։

Գործարկվել է համալսարանի ազդարարման համակարգը: «Օդային տագնապ» ազդանշանից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպել է աշխատակիցների և ուսանողների տարհանումը:

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը համալսարանի կազմավորումների ուժերով իրականացվել են ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումերն իրականացրել են հետախուզություն և բացազատում: Ստեղծվել է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:

Տարբեր տեղամասերում իրականացվել ենն հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Նշվում է, որ միջոցառման ընթացքին տեղում հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ավարտին ՓԾ տնօրենն, ամփոփելով արդյունքները, շնորհակալություն է հայտնել ուսումնավարժանքի մասնակիցներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում