Forbes ամսագրին տված հարցազրույցում Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ իրենց հաջորդ թիրախը ամերիկյան հայտնի բանկ է լինելու: Դրա վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա 2011թ. հունվարին, որով Ասանժը խոստանում է ի ցույց դնել բանկի ողջ գործունեությունը: Ըստ նրա՝ փաստաթղթերն ապացուցում են, թե որքան խախտումներ է թույլ տալիս այդ բանկը: Դա կհանգեցնի բանկի ղեկավարության դեմ քրեական գործերի հարուցմանը և բանկային համակարգի կառավարման օրենսդրության փոփոխությանը:
Ասանժը նաև «հետաքրքված է» դեղագործական ընկերություններով, որոնց վերաբերյալ նյութեր նույնպես կան Wikileaks-ի տրամադրության տակ: