
Թեհրանը չի բացառում, որ Ռուսաստան իրանական մեքենաների մատակարարումներից բացի, առկա Է նաև դրանց համատեղ արտադրության հնարավորությունը: Ըստ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի՝ այժմ տվյալ հարցն ուսումնասիրվում է: Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Այս ոլորտում կա ևս մեկ գաղափար՝ դա համատեղ արտադրություն է: Ինձ թվում է, որ մեր երկուստեք հնարավորությունները կարող են լրացնել միմյանց, և այստեղ կարելի է սիներգիա ստեղծել: Սա ևս մեկ գաղափար է, որն այժմ մեր կողմից մշակվում է», – ասել է դեսպանը «Парламентская газета»-ին տված հարցազրույցում: