ՌԴ-ի նվաճողական տենդենցը ական է դրել հենց ռուսական պետության հիմքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետի խոսքով` ՌԴ-ում խուճապային տրամադրություններ են. Լավրովի այցի խորհրդանշանական օրվա մեջ նույնիսկ չեն էլ խորացել. «Ռուսական դիվանագիտական քայլերի անտրամաբանությունը ապշեցնող է: Ռուսաստանը դիվանագիտական կոպիտ սխալներ է թույլ տալիս, որն իր դեմ է: Ռուսական արժեհամակարգը ստորացվել է: ԵՄ առաքելությունը լեգիտիմ է. Լավրովի ասածը ֆանտոմային ցավ է: Մոսկվան կարծում է, որ Հայաստանը որևէ քայլ անելուց իր «դաբրոն» պետք է ստանար»: