Լաչինի միջանցքի բացումն անվճար չի լինի. Երևանից զիջումներ են սպասում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլլ Կրիվոշեևը:
Կրիվոշեևը կարծում է, որ ինչ-որ վերահսկողություն Լաչինում կլինի. գուցե անցակետերի փոխարեն՝ ռենտգեն սարքեր. «Ոչ այնքան նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է որոշող, որքան դրա ինտերպրիտացիան: Բաքվի համար սկզբունքային է ոչ այնքան սկանների տեղադրումը Լաչինում, որքան այն, թե ով է դրանց հետևում կանգնած լինելու: Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին համոզել, որ ռուսական միջնորդությունն ավելի լավն է: Ադրբեջանը եվրոպական «պատրաստի պայմանագրին» չի համաձայնի, իր պահանջներն առաջ կքաշի»: