Ֆինլանդիայի խորհրդարանի երեք պատգամավոր՝ Մարկուս Մուստայարվին, Յոհաննես Յուրտիահոն և Անո Տուրտիայնենը, Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման լսումների ժամանակ առաջարկել են մերժել տվյալ համաձայնագիրը:
Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի խորհրդարանի կայքը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Մուստայարվին դեմ է հանդես եկել միջուկային զենքի, ՆԱՏՕ-ի մշտական բազաների տեղակայմանը և Ֆինլանդիայի տարածքը թշնամական նպատակներով օգտագործելուն:
Նա ընդգծել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա մեծ պատերազմի դեպքում Ֆինլանդիան կհայտնվի միջուկային հարձակման առաջին գծում։