Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Ռուսական ազդեցությունը հայ-ադրբեջանական հարցում նվազել է, Լավրովը կփորձի «համոզել» Ալիևին

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանի արտաքին գերատեսրության ղեկավարը խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները  էլ ավելի զարգացնելու հնարավության, մեգանախագծերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ողջունում է ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման շահերից։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ադրբեջանի նախագահն էլ,  իր հերթին, հույս է հայտնել, որ այս տարին բեկումնային կլինի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։«Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Դա հաստատվել է հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումն ունի մի քանի պատճառ՝ այդ թվում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կշիռը Ռուսաստանի համար ավելի մեծ է, քան Հայաստանինը.«Եթե  նշվում է, որ Ռուսաստանը հարաբերություններում բալանս է պահում, պետք է նկատի ունենալ նաև, որ  Ադրբեջանի նշանակությունը հատկապես պատերազմից հետո ավելի մեծ է։Ադրբեջանը նաև  հետաքրքիր է Ռուսաստանի համար՝ պատժամիջոցների հետ կապված։ Նա տրանզիտային կարևոր ուղի է Իրանի հետ, որը կապում է  Ռուսաստանին։ Սա իրավիճակի գլխավոր պատճառն է։ Մյուս գործոնն էլ իհարկե Հայաստանի քաղաքականությունն է։ Այն, որ հայկական կողմը բավականին ակտիվ  դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում արևմուտքի հետ՝ ռուսական կողմը բավականին ծանր է տանում։ Մինչև հիմա մտածում էին՝ Հայաստանն ավելի լոյալ է, քան Ադրբեջանը, բայց այժմ արդեն այդպես չէ։ Եթե նկատի ունենանք նաև այն ծանր իրավիճակը, որում գտնվում է Ռուսաստանը՝ իրենք ավելի զգայուն են  դաշնակցիների պահելաձևի հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հարությունովի՝ միաժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ դժգոհությունն առայժմ արտահայտում է միայն հայտարարությունների, որոշակի հռետորաբանության տեսքով.«Եվ դա էլ շատ զգուշավոր՝ նշում է, որ դաշնակիցներ են, բարեկամ երկրներ և այլն.. ոչ մի ռեալ լծակ, որ Ռուսաստանն ունի՝ այդ թվում տնտեսական, ռազմական դաշտում, նույնիսկ ակնարկ չկա, որ կկիրառվի։ Ամենասովորականը գազի գինն է, բայց դրա բարձրացման մասին առայժմ խոսք չկա»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ հիմնական ռիսկն այն  է, որ գնալով մերձենում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, բայց դա այնքան էլ Հայաստանի քաղաքականություն չէ կախված.«Միգուցե դա հավելյալ գործոն է, բայց ավելի շատ օբյեկտիվ գործոններ ունի՝ ինչպես պատժամիջոցների, այնպես էլ Ադրբեջանի կշռի հետ կապված։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի հետ բանակցությունների իմաստով Ռուսաստանի դիրքորոշումը կարող է ավելի շատ «ընկալող» լինել Ադրբեջանի, քան Հայաստանի նկատմամբ։ Մենք առայժմ տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վատթարացումը չի տանում նրան, որ կողմերն ուզենան ավելի վատթարացնել իրավիճակը։ Այսինքն՝ առայժմ կայուն իրավիճակ է։ Երբ ես նշում եմ Հայաստանի հետ հարաբերությունների որոշակի վատթարացման պատճառների մասին,  իհարկե շատ կարևոր է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը։ Ռուսաստանն այս հարցը նույնիսկ անհամաչափ ծանր է տանում»։

Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին և արձագանքելով մեր այն հարցին, թե կարծես կողմերը հակված են ամեն դեպքում արևմտյան հովանավորությանը, Հարությունովն արձագանքեց.«Ես կարծում եմ, որ դա այցի պատճառներից մեկն է։ Ռուսական կողմն անընդհատ պնդում է, որ իր հարթակը պետք է ակտիվանա, բայց առայժմ մենք  տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Սա ավելի շատ սուբյեկտիվ գործոն է, միայն Հայսատանից չի կախված, կա նաև Ադրբեջանը։ Սա  կապված է Ռուսաստանի՝ տարածաշրջանում ազդեցության որոշակի թուլացման հետ կապված։ Այսինքն՝ լինելով միջնորդ, ինքը մտածում է, որ կարող է նաև կողմերին ինչ-որ բան պարտադրել։ Պատահական չէ, որ  2022 թվականի Ռուսաստանի հարթակը թուլացավ ու ակտիվացավ, ուժեղացավ արևմտյան հարթակը։ Մինչ այդ այդպես չէր, ռուսական հարթակը գլխավորն ու միակն էր։ Դա կապված է  ռուսական դիրքերի թուլացման հետ։ Սա չի նշանակում Ռուսաստանի դերը զրոյանում է, բայց այս իրավիճակում մեծ ազդեցություն ունենալ չի կարող։Առայժմ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն կարծես թե ավելի էֆեկտիվորեն են կարողանում ինչ-որ բան ստիպել կողմերին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում