Հայաստանը վեկտոր փոխելու խնդիր չի դրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Բադալյանը կարծում է, որ այսօր վեկտորի փոփոխության խնդիր դնելը անհամարժեք է իրավիճակին. «Այսօր վեկտորի փոփոխության խնդիր դնելը նման կլինի խաղամոլության: Հայաստանի բազմավեկտորությունը կնվազեցնի ցանկացած անվտանգային վակուումի ռիսկ»: