Saturday, 13 07 2024
Անահիտ Ավանեսյանը շրջել է Մեղրու բժշկական կենտրոնում
Վթարային ջրանջատումներ հուլիսի 13-ին
11:00
Նավթի գները նվազել են – 12/07/24
Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
Ֆրանսիայում ոչ մի ուժ չի ասի՝ ինչու ենք զենք վաճառում Հայաստանին. և՛ ձախերը, և՛ աջերը հայամետ են
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում
3+3 ձևաչափում Իրանը պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիծը
Լարսը բաց է
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները

Պետք է լինել զգույշ և ձեռնպահ մնալ Երևանի ու Բաքվի «դժգոհությունը» հավասարեցնելուց

«Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է», լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարի մասին և նշելով, որ այդ համաձայնագիրը գործուն կարող է լինել միայն միջազգային երաշխիքի պայմաններում: ԱԺ նախագահն իհարկե իրավացի է, ու հայտնի է, որ Երևանը բարձրաձայնում է այդ համաձայնագրի շուրջ քննարկումներում երաշխավորության ինստիտուտի խնդիրը:

Սա առանձին խնդիր է, որն ինքնին իհարկե միարժեք չէ և կարիք ունի դիտարկման: ԱԺ նախագահի հայտարարության համատեքստում ուշադրության է արժանի մի հանգամանք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից թե մեր, թե Ադրբեջանի դժգոհության հանգամանքը: Այդօրինակ հայտարարություններում պետք է թերևս լինել չափազանց զգույշ և պատասխանատու, որովհետև այդ կերպ փաստացի «հավասարության» նշան է դրվում նոյեմբերի 9-ի իրականացումից Հայաստանի և Ադրբեջանի «դժգոհության» միջև, այն դեպքում, երբ Հայաստանն ունի այդ համաձայնագրի իրականացումից դժգոհության ծանրակշիռ հիմքեր, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Ադրբեջանն է խանգարում այդ համաձայնագրի իրականացմանը, ստեղծում խոչընդոտ, արգելքներ, խախտում այդ համաձայնագրի բազմաթիվ կետեր, կապված թե Արցախի պաշտպանական բանակի, թե Լաչինի միջանցքի կենսագործունեության, թե ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի հետ, թե մարդասիրական տարբեր այլ հարցերի: Ադրբեջանը անում է առավելագույնը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունները չկատարելու համար: Հասկանալի է, որ Բաքվի համար եռակողմ այդ հայտարարությունը խնդիր է, թե այդ պարտավորությունների, թե նաև ՌԴ խաղաղապահ ներկայության առումով:

Բայց, սա արդեն այլ հարց է և դա Ադրբեջանի խնդիրն է, իսկ հայտարարության իրականացման խնդիր ստեղծում է հենց Ադրբեջանը, և չի կարող Բաքուն դժգոհել մի բանից, որ ստեղծում է հենց ինքը: Ադրբեջանը անում է դա Ռուսաստանի օգնությամբ, թե ընդդեմ Ռուսաստանի, սա հարցի այլ կողմն է, սակայն ինքն Ադրբեջանը չունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումից դժգոհելու պատճառ և հիմք: Հետևաբար, հրապարակային հայտարարություններում պետք է միարժեքորեն ձեռնպահ մնալ ձևակերպումներից, որոնք «հավասարության» նշան կդնեն Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների կամ տրամադրվածությունների միջև, այն պարագայում, կրկնեմ, երբ Հայաստանն ունի դժգոհության ծանրակշիռ հիմք, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում