
Բաքու ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Հարկ է նշել Ռուսաստանի հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում»,- ասել է Ալիևը։