
Թուրքիայի իշխանությունները սեյսմիկ խզվածքի մոտ գտնվող շրջաններում շինարարության թույլտվություն չեն տա. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։
Նա հայտնել է, որ երկու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայում գրանցվել է ավելի թույլ մագնիտուդով ավելի քան 10 հազար ստորգետնյա ցնցում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ աղետի գոտում ավարտվել են 309 հազար բնակելի շենքերի կառուցման նախապատրաստական աշխատանքները։
Պետության ղեկավարը համաքաղաքացիներին կոչ է արել չլքել իրենց քաղաքները. «Յուրաքանչյուր քանդված տան տեղում կկառուցվի նորը՝ անվտանգ և ժամանակակից։ Մենք կարգելենք բարձրահարկ շենքերի կառուցումը աղետի գոտում»։