Մոսկվան խրախուսեց Բաքվին բլոկադան խորացնելու մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանի խոսքով` Հաագայի վճիռը Բաքվին ու Մոսկվային անկյուն մղեց. «ՌԴ-ն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կազմել է այնպես, որ այն լինի իր կամքով և պահի որոշումով: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը աղբակույտ է, այն շրջվեց ՌԴ-ի կողմ, հիմա իրենք են քուջուջ անում: ՌԴ-ն իր կացնային քաղաքականությամբ տարածաշրջանումս տեղծել է վակուում: ՌԴ-ն կորցրել է վստահությունը թե Բաքվի, թե Երևանի կողմից»:
Ինչ վերաբերում է Լավրովի Բաքու այցին, ապա Մեհրաբյանը հեգնեց. «Լավրովին Բաքվում քյաբաբ կտան, նարդի էլ կխաղան, բայց պրոցեսի ուրվագծերի վրա ազդեցություն չի ունենա»: