Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ս.Լավրով. «Հանձնարարված է Աստանայի գագաթնաժողովի համար պատրաստել այնպիսի հայտարարություն, որի տակ կկարողանան ստորագրել և՛ Երևանը, և՛ Բաքուն, և՛ համանախագահները»

Ռուսաստան նախագահ Դմիտրի Մեդվեդևի նպատակը ղարաբաղյան հակամարտության «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով առաջին կոլեկտիվ համընդգրկուն փաստաթղթի մշակումն է։ Այս մասին Голос России ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ի պատասխան այն հարցին, թե «Աստանայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների հիմնական գլխացավը ղարաբաղյան հիմնախնդիրն է։ Ինչ եք կարծում, կարելի՞ է որոշ տեղաշարժեշ ակնկալել գագաթնաժողովից խնդրի առնչությմաբ», Լավրովը հայտարարել է.
«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ինչպես նաև իր ազգային հատկանիշով՝ հաշվի առնելով մեր բարի հատուկ հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ է զբաղվում այդ հարցով։ Նա արդեն յոթ-ութ հանդիպում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որոնց ընթացքում լուրջ փորձ է արվել ներթափանցել առայժմ պահպանվող տարաձայնությունների դաշտ և հաղթահարել տարաձայնությունները: Նրա նպատակն է մշակել ղարաբաղյան հակամարտության «Կարգավորման հիմնարար սկզբունքները» անվանումով առաջին կոլեկտիվ համապարփակ փաստաթղթը, որը որպես իրավաբանական պարտավորեցնող փաստաթուղթ կմատնանշեր արդեն խաղաղ համաձայնագրի առնչությամբ իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները: Սկզբունքների մեծամասնության շուրջ, որոնք կարող են ընկած լինել կարգավորման հիմքում, ընկալում է ձեռքբերվել: Բայց լուրջ տարաձայնություններն առայժմ պահպանվում են»։
Ապա Ռուսաստանի ԱԳ նախարարը հավելել է. «Մենք սերտ համագործակցում ենք ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ։ Աստանայի գագաթնաժողովի նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նրանց հանձնարարված է Աստանայի գագաթնաժողովի համար պատրաստել այնպիսի հայտարարություն, որի տակ կկարողանան ստորագրել և՛ Երևանը, և՛ Բաքուն, և՛ համանախագահները: Հուսով եմ, որ դա տեղի կունենա»: Ս.Լավրովը նաև նկատել է, որ վերջին շրջանում հարաբերական անդորր է նկատում շփման գծում: «Սակայն ես առայժմ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովում կհաջողվի բեկում արձանագրել հենց հակամարտության կարգավորման առնչությամբ։ Դա քրտնաջան աշխատանք է պահանջում»: Ամփոփելով` Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Եթե Աստանայի գագաթնաժողովն օգնի հետագա առաջընթացին, ապա դա արդեն լուրջ ձեռքբերում կլինի»:
ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի ելույթը կարդալ և ունկընդրել կարելի է այս հասցեով` http://rus.ruvr.ru/_print/35940921.html:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում