Wednesday, 29 11 2023
-
22:41
Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին
22:30
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
22:07
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երկրաշարժ Հայաստանում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի
«Մենք աջակցում ենք փախստականների վերադարձին». ԱՄՆ դեսպան
Որդուն բանակից ազատել է 19 հազար դոլարով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին
Ավտո եմ բերում, ծախեմ, 2 հազար դոլար աշխատեմ, ինչի՞ եք մորթում. Աղազարյան
Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Պարոնայք, բոլոր ձվերը չի կարելի դնել մի զամբյուղի մեջ
19:20
Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար
Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան
Ռուսաստանը հարվածում է մեր տնտեսությանը. ինչ է ուզում կորզել Հայաստանից
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում
Իշխանության հրաժարականը պահանջողների կարող եմ հիշատակել, որոնք գործակցում են իշխանության հետ
Հույսը պետք է դնենք մեզ վրա, ոչ թե հարեւանների, հզոր բանակ պետք է ստեղծենք. Սամվել Բաբայան
18:50
Ուկրաինայում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի
Ինչո՞ւ եք ընկել ավտոներկրողների հետևից, միանգամից արգելեք էդ բիզնեսը. ՀՅԴ-ական պատգամավոր

Նիդերլանդցի պատգամավորները երկրի ԱԳ նախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը վերջ դնելու ուղղությամբ

Նիդերլանդների խորհրդարանի 13 պատգամավորներ երկրի արտգործնախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դեպի Արցախ անխափան ելումուտի վերականգնման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունը:

Պատգամավորներն արտգործնախարար Վոբկե Հոկստրային հորդորել են միանշանակ դիրքորոշում արտահայտել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման առնչությամբ, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Պատգամավորները նաև հարց են ուղղել Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարին այն մասին, թե ինչ քայլեր է Ամստերդամը նախատեսում ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն իրականացնեն դատարանի որոշումը:

«Պատգամավորները հարցնում են՝ արդյոք նախարարն ի գիտություն ընդունել է այն փաստը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը թվիթերյան սադրիչ գրառումներ է արել «ՀԿ-ի շարունակվող խաղաղ ակցիայի» մասին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի բացարձակ անտեսումը», – գրված է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Ըստ Ֆեդերացիայի՝ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները նաև ցանկանում են տեղեկանալ, թե ինչ քայլեր Նիդերլանդները կձեռնարկի ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ուղղությամբ՝ դատարանի որոշման անհապաղ իրագործման համար:

Հաղորդագրությունում Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան նաև շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների արտգործնախարարությանը՝ օրերս տարածած հայտարարության համար, որով Ադրբեջանին կոչ էր արվում կատարել Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան ակտիվ գործունեություն է ծավալում Լաչինի շուրջ ստեղծված իրադրության մասին Նիդերլանդների հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Երկրի խորհրդարանում տեղի են ունեցել մի շարք բանավեճեր, ընդունվել են երկու միջնորդություններ, կազմակերպվել են նաև բողոքի ակցիաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում