Friday, 24 03 2023
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»
13:20
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը
Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է
12:50
Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջիկայում կշրջանառվի ակադեմիական քաղաքի ստեղծման նախագիծը
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Լուրերի օրվա թողարկում 12:00
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Ուղիղ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցություններին։ Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից, որ Վաշինգտոնն առաջվա նման շահագրգռված Է Թեհրանի հետ այն տարաձայնությունների կարգավորման հարցում, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնմանը:

«Պարոն Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո մեզ փոխանցել է ուղերձ, որի համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել (խմբ.՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ) համաձայնագիրը՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Մենք ողջունել ենք և ողջունում ենք դիվանագիտական ​​երկխոսությունը, մենք երբեք չենք խուսափել շփումներից և պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում ամերիկյան կողմի հետ մտքերի փոխանակման ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ ուղղակիորեն», – ասել է Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Հուսեյնի հետ հանդիպման արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին Բաղդադում։

Բացի դրանից, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։

«Ելնելով այն ուղերձից, որը պարոն Ֆուադ Հուսեյնը փոխանցել Է ամերիկյան կողմից՝ ես անձամբ տեսնում եմ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, քանի որ ամերիկյան կողմը ցուցաբերել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը», – ասել Է նախարարը՝ շեշտելով, սակայն, որ ամերիկացիների դիվանագիտական ազդանշանները հակասում են իրենց հրապարակային հայտարարություններին։

Օրեր առաջ Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Է Հուսեյնի հետ, որտեղ երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային համագործակցությունից բացի՝ քննարկվել են իրաքյան դիվանագիտության ղեկավարի՝ ԱՄՆ վերջերս կատարած այցի արդյունքները։ Այդ հանդիպման ավարտին Հուսեյնը հույս է հայտնել, որ «Վաշինգտոնն ու Թեհրանը կվերադառնան Վիեննայի բանակցություններին»։

Իրաքյան աղբյուրների տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաք Աբդոլլահիանի այցի հիմնական նպատակներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում Բաղդադի միջնորդության քննարկումն է։ Փետրվարի կեսերին Հուսեյնի՝ ԱՄՆ կատարած այցից և Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների հետ նրա բանակցություններից հետո Իրաքը հանդես է եկել Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդության առաջարկությամբ։

Ըստ աղբյուրների՝ այդ գաղափարը Վաշինգտոնում դրական արձագանք է ստացել: Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել Էր 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալու մասին:

ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: 2022 թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում