Սա դեռևս պաշտոնական երկխոսություն չէ Բաքվի ու Ստեփանակերտի միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, անդրադառնալով օրերս Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանը:
Քաղաքագետը կարծում է, որ Բաքուն նմանատիպ հանդիպումները ներկայացնում է ոչ թե հանդիպում պաշտոնական Ստեփանակերտի, այլ բնակիչների հետ․ «Ալիևը նշում է, որ պատրաստ է բացել ճանապարհը, բայց բերված նախապայմանները չեն տեղավորվում տրամաբանության մեջ: Ալիևի նախապայմանը անտրամաբանական էր, ինչու պետք է բանակցեր Ռուբեն Վարդանյանի հետ, եթե կար ընտրված նախագահ: Որոշ մտավոր հաշմանդամներ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը փորձում են կապել Ալիևի պահանջի հետ: Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը կապված չէ Ալիևի պահանջի հետ, որոշակի տարաձայնություններ կային: Մենք պարտավոր ենք կանգնել Արցախի նախագահի և Արցախի պետականության կողքին»: