Wednesday, 06 12 2023
Փող դիզելու մեջ «հերոսացած» Քոչարյան ընտանիքը
Բանտում դասավանդող ուսուցիչը փորձել է կանաչ, մանրացված բուսական զանգված մտցնել բանտի տարածք
Բաքուն ստում է. որևէ երկիր չի միջնորդել Սաուդյան Արաբիա-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը
Քոչարյանի որդու և հարսի բռնագանձման ենթակա գույքը
Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա
Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն
Ինչու՞ մինչեւ հիմա չեն հրապարակում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անունները
Վրաստանի քաղաքացիները Հայաստանում տուգանվում են պատգամավորը խնդրում է հարցը լուծել
Պադեզդներում չեն սպանվում, եռաբլուրի հողերը չեն սեփականաշնորհվում. Փաշինյանը՝ Քոչարյանին
Տանզանիա հասնող քոչարյանական գույքի ցանկը կարդալիս դատախազը վատացավ. պատգամավոր
7-րդ դասարանի պատմության դասագրքի ոդիսականը. նախարարը խոստանում է՝ լրամշակումներ կանեն
18:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձյանն ընդառաջ՝ քամին շենքերի, դպրոցների տանիքներ է քանդել, գույքագրվում են նախարար
Հաշմանդամություն ունեցողների համար Հայաստանի շենք-շինությունները հարմարեցված չեն. նախարար
Աջակցությունից կզրկվե՞ն ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները
Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան
Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար

Ակնհայտ է, որ ՌԴ-ն մարդկային ռեսուրսի խնդիր ունի,  մտահոգիչ է՝ 18-20 տարեկանները ի՞նչ կարող են անել Արցախում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողներին մասնակցել ռուսաստանյան խաղաղապահ առաքելություններին:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար ուղարկված զինվորականները կարող են հավաքագրվել «կամավոր հիմունքներով հատուկ պատրաստություն անցնելուց հետո»:

Պաշտոնապես ռուսական խաղաղապահ զորախմբեր ներկայումս տեղակայված են ինքնահռչակ Մերձդնեստրում՝ Մոլդովայի տարածքում, և Լեռնային Ղարաբաղում։

Մինչև Ուկրաինա ներխուժելը ռուսական բանակը բաղկացած էր պայմանագրային և ժամկետային զինծառայողներից։ 2022 թվականի աշնանից զինծառայողի կարգավիճակ ունեն բոլոր մոբիլիզացվածները, այդ թվում՝ զինծառայության պայմանագիր չկնքածները և կամավորական կազմավորումների անդամները:

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով՝ Ռուսաստանի մտահոգությունները միանգամայն հասկանալի են, քանի որ այդ երկիրը ռեսուրսներ չունի, որ պայմանագրային զինծառայողներին ուղարկի խաղաղապահ  առաքելության.«Ամբողջը, ինչ ունեն՝ ուղղում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի իրականացմանը, իսկ այլ տարածաշրջաններում, որտեղ որ իրենք ներկա են՝ մարդկային ռեսուրսները  չեն բավարարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ մյուս կողմից էլ հաշվի առնելով միջազգային ներկայության ձևաչափը, 18-20 տարեկանների ուսերին դնել լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին այսօր կան, օրինակ, Լաչինի միջանցքում, բավականին խնդրահարույց է.«Եվ հետո դա արդեն ուղղակի ռազմական ներկայություն է դառնում։ Որպես կանոն՝ խաղաղապահ առաքելություն իրականացնում են ոչ կանոնավոր զորքերի ներկայությամբ։ Մյուս կողմից էլ կանոնավոր զորքերի ներկայությունը նման է ռուսական ռազմաբազայի  կարգավիճակին։ Ստացվում է՝ այդ առաքելությունն իրականացվում է բազաների տրամաբանությամբ, ինչը շատ հարցեր է առաջացնում։ Թե ինչ դրսևորումներ կարող է ունենալ՝ այժմ  բարդ է կանխատեսել, բայց ավելի շատ ես այստեղ տեսնում են, որ Ռուսաստանը, քանի որ մեծ մարդկային կորուստներ է ունեցել, ուզում է իր մարդկային քանակը հավաքել։ Հիմա ՌԴ-ն բացի մարդաթվից, պատերազմը շարունակելու այլ ռեսուրսներ չունի»,-ընդգծեց նա․

Մեր զրուցակիցը հարց է բարձրացնում՝ անփորձ, 18-20 տարեկանները ի՞նչ են անելու Ադրբեջանի «քաղաքացիական անձանց» հետ, ո՞նց են իրենց դրսևորելու.«Եթե համաձայնենք այն ձևակերպմանը, թե Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է խաղաղապահ առաքելություն, ինստիտուցիոնալ առումով չի կարող  18-20 տարեկաններին նման բեռի տակ դնել։ Փորձ է հարկավոր, մարդկանց հետ շփվելու կարողություն, որոշակի  ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն»։

Հնարավոր՞ է Ուկրաինայում ռուսական զորքերի ճգնաժամի ֆոնին, ՌԴ-ն առհասարակ որոշի դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և ուղարկի Ուկրաինա։ Սաքունցն ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելը եռակողմ համաձայնությամբ է  տեղի ունեցել.«Եթե ռուսական զորքը հանվում է, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վերանում է, որովհետև  այդ հայտարարության ամբողջ էությունը ռուսական զորքերի ներկայությունն էր։ Պարզ է, որ իրավիճակն անխուսափելիորեն կսրվի։ Դրա համար մենք առաջնային խնդիր ենք համարում ու անընդհատ կրկնում ենք, որ անհրաժեշտ է Զինված Ուժերի շուտափույթ վերականգնում։ Միաժամանակ անհրաժեշտ է նաև միջազգային այլ ինստիտուտների ներգրավումը՝ միջազգային իրավունքի վրա, ինչպես նաև միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանն ուղղված ջանքերի գործադրումը»։

Իրավապաշտպանը նշում է՝ ինչ-որ մի պահի գալու ենք այդ խնդրին, քանի որ Ռուսաստանն անխուսափելիորեն  պարտվելու է.«Մենք մեր ամբողջ ռազմավարությունը պետք է մշակենք  այդ հավանական սցենարի հիմքով։ Հիմա աշխարհի բևեռացումն այնքան ուժեղ է, Պուտինի ելույթից էլ պարզ է, որ ինքն ակնհայտորեն գնում է Երրորդ համաշխարհային պատերազմի շանտաժով։ Հիմա դու որտե՞ղ ես գտնվելու, ջրբաժանի ո՞ր մասում ես։ Այդ ամենը պետք է  հաշվի առնել՝ սպառազինություն, կադրերի պատրաստվածություն, բարձր տեխնոլոգիաների ներգրավում։ Միանշանակ է, որ Ռուսաստանը պատերազմը շարունակելու ռեսուրս չունի, սա լուրջ խնդիր է։ Նման բան եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թողեցին ռազմաճակատը դուրս եկան»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում