Wednesday, 06 12 2023
Պադեզդներում չեն սպանվում, եռաբլուրի հողերը չեն սեփականաշնորհվում. Փաշինյանը՝ Քոչարյանին
Տանզանիա հասնող քոչարյանական գույքի ցանկը կարդալիս դատախազը վատացավ. պատգամավոր
Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն
7-րդ դասարանի պատմության դասագրքի ոդիսականը. նախարարը խոստանում է՝ լրամշակումներ կանեն
18:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձյանն ընդառաջ՝ քամին շենքերի, դպրոցների տանիքներ է քանդել, գույքագրվում են նախարար
Հաշմանդամություն ունեցողների համար Հայաստանի շենք-շինությունները հարմարեցված չեն. նախարար
Աջակցությունից կզրկվե՞ն ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները
Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան
Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան

Մեքսիկայում ավելի քան 100 հազար մարդ ցույցի է դուրս եկել ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ

Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ իրենց բողոքը հայտնելով ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, որոնք նախաձեռնել է երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությանը:

Հաղորդվում է, որ հրապարակում սովորաբար տեղավորվում է գրեթե 100 հազար մարդ, սակայն ցուցարարներից շատերը չեն տեղավորվել հրապարակում և տեղափոխվել են մոտակա փողոցներ:

Ցուցարարները հիմնականում կրել են սպիտակ և վարդագույն հագուստ՝ Ազգային ընտրական ինստիտուտի գույներով:

Լոպես Օբրադորի առաջարկները հաստատվել են անցյալ շաբաթ: Երբ դրանք գործողության մեջ դրվեն, կկրճատվի տեղական ընտրական գրասենյակների ֆինանսավորումը, աշխատավարձը և այն քաղաքացիների վերապատրաստումը, որոնք ընտրատեղամասերում աշխատում են որպես դիտորդ: Բացի դրանից, այն թեկնածուները, որոնք չեն կարողանա իրենց ընտրարշավի ծախսերի զեկույց ներկայացնել, ավելի մեղմ պատժամիջոցների կենթարկվեն:

Մեքսիկայի նախագահը նշում է, որ այս փոփոխությունները չեն սպառնում ժողովրդավարությանը՝ պատճառաբանելով, որ ընտրական ինստիտուտը չափից շատ գումար է ծախսում, իսկ այդ գումարը պետք է հատկացվի աղքատներին:

Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր ստորագրությամբ կվավերացնի օրինագիծը: Ցուցարարների մի մասն էլ հույս ունի, որ Մեքսիկայի Գերագույն դատարանը կչեղարկի առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

«Associated Press»-ը նշում է, որ Լոպես Օբրադորը մեծ ժողովրդականություն է վայելում Մեքսիկայում: Նրա աշխատանքին հավանություն է տալիս մեքսիկացիների գրեթե 60 %-ը: Չնայած Լոպես Օբրադորն այլևս չի կարող առաջադրվել հաջորդ տարի նախատեսված ընտրություններում, սակայն, ըստ հարցումների, նրա կուսակցությունն առաջատար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում