Wednesday, 06 12 2023
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին
Ինչու՞ Ձեզ հետ բնակվողները հայտարարագիր չեն ներկայացրել. պատգամավորը՝ ԿԿՀ-ի ղեկավարին
Ովքե՞ր են ՔՊ-ի 525 նվիրատուները, սա կոռուպցիա՞ չէ. Թովմասյան
28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն
Անհնար է, որ տարածաշրջանի հեգեմոն խաղացող ՌԴ-ն տեղյակ չլինի գեթ մեկ կրակոցից
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների, հայկական կողմի մասին նույնը չենք կարող ասել». Զախարովա

Լավրովը Բաքվում. ինչ սպասել Հայաստանին ու Արցախին

Այսօր Բաքու կմեկնի ՌԴ արտգործնախարար Լավրովը, որն Ադրբեջանի մայրաքաղաքում կբանակցի Իլհամ Ալիեւի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Ավելորդ է ասել թերեւս, որ բանակցության առանցքային թեմաներից մեկը լինելու է հայ-ադրբեջանական հակամարտությունն ու արցախյան խնդիրը: Ներկայումս այդ հարցի շուրջ նկատվում է թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի մեծ աշխուժություն: Լավրովն անկասկած մեկնում է Ռուսաստանի դիրքերը պաշտպանելու եւ այստեղ առանցքային հարցը, որ առաջանում է Հայաստանի եւ Արցախի համար այն է, թե այդ հանգամանքը որքան է սպառնում հայկական «դիրքերին», այդ բառի ոչ ռազմական, կամ ոչ միայն ռազմական իմաստով:

Կա ռիսկ, որ ռեգիոնում սեփական դիրքերը պաշտպանելու առումով Ռուսաստանը կարող է որեւէ զիջման գնալ Ադրբեջանին, թեեւ այստեղ հարկ է նկատել, որ օրերս Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց ունեցան, քննարկելով երկրաշարժից հետո առկա հումանիտար խնդիրները, նաեւ խոսելով ուկրաինական պատերազմի համատեքստում ցորենի գործարքի շուրջ պայմանավորվելու քայլերի մասին: Այդ հանգամանքը թույլ է տալիս դիտարկել հնարավորություն, որ Ռոււսաստանն այդուհանդերձ Թուրքիայի միջոցով կարող է եւ փորձել կառավարել, զսպել Ադրբեջանի ախորժակը եւ չգնալ նոր զիջումների: Փետրվարի 23-ին էլ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց:

Ի դեպ, Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը հաջորդել էր դրան: Այն տեղի ունեցավ փետրվարի 24-ին: Ըստ հաղորդագրությունների, Հայաստանի վարչապետը Պուտինին իրազեկել էր Մյունխենում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, որ անցկացվեց ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո: Երեւանն այդ կերպ հստակ դրսեւորում է, որ չի իրականացնում այսպես ասած «սեպարատ» քաղաքականություն, այլ փորձում է պարզապես հոգ տանել իր եւ Արցախի անվտանգության խնդիրների մասին, հետեւաբար միշտ պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, եթե Մոսկվայի դիվանագիտական աշխատանքը իր հերթին չի առաջացնում Հայաստանի համար ռիսկեր, որոնք ծածկելու համար անհրաժեշտ է լինում փնտրել այլընտրանքներ:

Լավրովի Բաքու այցը իր հերթին թերեւս փորձելու է նվազեցնել Ուկրաինայում նոր իրողությունների շեմին գտնվող Ռուսաստանի կովկաասյան ռիսկերը: Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում պատերազմից մեկ տարի անց, եւ այստեղ հատուկ ուշադրության է արժանի այն, որ լրացել է ոչ միայն պատերազմի, այլ դրա մեկնարկին զուգահեռ Մոսկվայում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի մեկամյակը: Այն ստորագրել են Պուտինն ու Ալիեւը եւ Բաքվում թերեւս տեղի է ունենալու այդ հռչակագրի այսպես ասած «ինվենտարիզացիա»: Դրանով Բաքուն եւ Մոսկվան արձանագրել են, որ չպետք է կատարեն գործողություններ, որոնք ուղղված են մյուս կողմի դեմ: Ի դեպ հարց է, գուցե հռետորական՝ Լաչինի միջանցքի արգելափակումը ռուս-ադրբեջանական հռչակագրի խախտու՞մ է, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում