Wednesday, 06 12 2023
Ինչու՞ մինչեւ հիմա չեն հրապարակում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անունները
Վրաստանի քաղաքացիները Հայաստանում տուգանվում են պատգամավորը խնդրում է հարցը լուծել
Պադեզդներում չեն սպանվում, եռաբլուրի հողերը չեն սեփականաշնորհվում. Փաշինյանը՝ Քոչարյանին
Տանզանիա հասնող քոչարյանական գույքի ցանկը կարդալիս դատախազը վատացավ. պատգամավոր
Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն
7-րդ դասարանի պատմության դասագրքի ոդիսականը. նախարարը խոստանում է՝ լրամշակումներ կանեն
18:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձյանն ընդառաջ՝ քամին շենքերի, դպրոցների տանիքներ է քանդել, գույքագրվում են նախարար
Հաշմանդամություն ունեցողների համար Հայաստանի շենք-շինությունները հարմարեցված չեն. նախարար
Աջակցությունից կզրկվե՞ն ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները
Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան
Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին

Քաղաքական մակաբուծությունը շարունակվում է

Հայաստանում ներքաղաքական, հասարակական-քաղաքական խնդիրներից ելքերի և լուծումների որոնումը շարունակում է գտնվել ցաքուցրիվ մակարդակում, կրել տարերային բնույթ, խիստ ցածր արդյունավետությամբ և հանրային ներառականությամբ ու գրավչությամբ: Քննարկումների մի զգալի մասն էլ կառուցվում է այն տրամաբանության վրա, որ գլխավոր խանգարող հանգամանքը նախկին կառավարող համակարգի ներկայիս ընդդիմադիր կարգավիճակն է, քաղաքական-հասարակական կյանքում հավակնությունները և գոյությունը, որը դիտարկվում է նոր որակի ուժերի և ինստիտուտների կայացման խոչընդոտ, բերելով դիտարկման կամ շեշտադրման, որ չի կարող ձևավորվել ու կայանալ այդ նոր որակը, քանի դեռ չի վերացել դրան խանգարող խոչընդոտը՝ նախկին կառավարող համակարգ-ընդդիմությունը:

Այստեղ սակայն, մեծ հավանականությամբ արտահայտվում է թերևս ընդհուպ կենցաղային մակարդակով մեզանում ամրագրված, գրեթե «գենետիկ» բնույթ ստացած մտածողություն, որ եղած խնդիրների գլխավոր խոչընդոտը ոչ թե խնդիրներ ունեցող սուբյեյկտի ներսում է, այլ կերպ ասած՝ գլխում, այլ այլ շրջապատում: Ասել կուզի, մեղավոր են բոլորը, միայն թե ոչ տվյալ սուբյեկտը: Կենցաղում, այսպես ասած քաղաքացիական կյանքում սա բերում է մի իրավիճակի, երբ ձևավորվում են իներտ, չնախաձեռնող, նաև խնդիրների լուծումների հարցում սեփական ուժերին չապավինող անհատներ: Ի դեպ, այդ իրողությունը դառնում է նաև հասարակական այն մտածողության կամ հոգեբանության «անկյունաքարերից» մեկը, թե խնդիրների լուծումը կախված է մի «կախարդական  փայտիկից» կամ «փրկչից», պարզապես մեր բախտը չի բերում կամ «փայտիկի» կամ «փրկչի» հարցում:

Քաղաքականության մեջ այդ հանգամանքը բերում է նրան, որ ձևավորում է «քաղաքական մակաբուծության» պարարտ շրջանակ, երբ ավելի շատ են պատճառաբանող, քան ստեղծագործող քաղաքական ուժերն ու դերակատարները, որոնք հանրություններին լուծում, առաջարկ ներկայացնելու փոխարեն, փորձում են «մրցակցել» մեղավորների ավելի ճոխ և տպավորիչ շրջանակ կամ ցուցակ ներկայացնելու փոխարեն: Հայաստանի ներկայիս բարդ վիճակի պատճառն այն է, որ գործնականում այդպիսին է եղել հայաստանյան քաղաքականություն ասվածը անցնող առնվազն քառորդդարյա ժամանակաշրջանում: Բայց, առավել ծանրը այն է, որ հայաստանյան քաղաքականությունը այդպիսին է մնում նաև այսօր, այն ամենից հետո, ինչ կատարվել է հենց այդպիսի քաղաքականություն ունենալու քառորդ դարի հետևանքով:

Երբ խոսվում է քաղաքական մտածողության փոփոխության, քաղաքական որակի փոփոխության, քաղաքական աշխարհայացքի մեթոդաբանական փոփոխության մասին, ապա այդ փոփոխությունը պետք է սկսվի և արտահայտվի հենց այդ մակարդակում: Ասել կուզի, հանրությանը ներկայացնել ոչ թե պատճառներ և մեղավորների շրջանակ, այլ պատճառների խորքային ուսումնասիրություն իրականացնել սեփական ինստիտուցիոնալ «ներսում» և հանրությանը ներկայանալ լուծումների, անելիքների մշակված առաջարկներով, որոնք կարող են լինել նվազ պաթետիկ, կարող են լինել համեստ, բայց կլինեն հաշվարկված, առարկայական, կպարունակեն որոշակի հայեցակարգային հեռանկար: Սա բարդ աշխատանք է, ավելի բարդ, քան պատճառների ու մեղավորների մասին զօրուգիշեր խոսելը: Բարդ, ծանր, մեծ համբերություն ու հետևողականություն, երկարաժամկետ մտածողություն և պլանավորման կարողություն, ակադեմիական պաթետիզմից կամ սեղանային պաթոսից զերծ մնալու և ինստիտուցիոնալ, թիմային ջանք կառուցելու իսկապես աշխատատար խնդիր է, այց, դա է աշխատանքը, որը պարունակում է նորի ավելի իրատեսական և հավանականության բարձր աստիճանով հեռանկար: Հակառակ դեպքում, արժե սպասել հնի հեռանալուն տարիներ շարունակ, և տարիներ շարունակ խոսել այն մասին, որ հինը չի հեռանում «դավադրաբար», և դրա համար էլ չի կկարողանում գալ նորը: Նորի առաջնային հատկանիշը մինչդեռ պետք է լինի հենց դա՝ կարողանալ գալ առանց հնի հեռանալու, և հենց գալով իսկ ստեղծել այն նախադրյալը, որը պետք է պատմություն դարձնի անորակ հինը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում