
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը:
Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի
և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: